Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Այս տեմպերով և այս որակներով դուք գնում եք դեպի ԽՍՀՄ վաղ բոլշևիզմ, ոչ թե՝ ԵՄ

Այս տեմպերով և այս որակներով դուք գնում եք դեպի ԽՍՀՄ վաղ բոլշևիզմ, ոչ թե՝ ԵՄ
11.08.2026 | 22:17

Երեկ ինձ բախտ վիճակվեց երեկոյան պիկ ժամին երթևեկել հանրային տրանսպորտով: Սուտ կասեմ, եթե նշեմ՝ մեկ էլ երբ էի այդ ժամին օգտվել տրանսպորտից, գուցե ուսանող ժամանակ, չեմ հիշում:

Մեկ բառով՝ նվաստացուցիչ է:

Մարդկանց ստիպում են նվաստանալով գնալ գործի, գալ տուն, ժամեր ծախսել այդ նյարդահան անող ճանապարհի վրա, գումար ծախսել, մի բան էլ՝ լսել հաճախ տգետ և անհարգալից վարորդների մուննաթն ու հրահանգները:

Սրան զուցահեռ, միևնույն է՝ գտնվում են թեփուղեղներ, որ պաշտպանում են վարորդին և այն իշխանությանը, որը պարտադրում է նրանց այս նվաստացումը: Թե բա՝ շատ էլ լավ է, մենք մեզ նվաստացած չենք զգում:

- Դե՝ այո, պիտի նախ արժանապատվության զգացումին ծանոթ լինեք, որ գիտակցեք՝ ինչ է նվաստացումը:

Մյուսն ասում է.

- Ես տարբեր ազգերի մեջ եմ ապրում (ներկայով, ի դեպ), սա ամենալավ երկիրն է:

- Ոչ ոք չի վիճում, տիկին, որ մեր երկիրն ամենալավն է, այնուամենայնիվ, եթե կյանքն այստեղ Ձեր տեսածներից լավագույնն է, ինչո՞ւ չեք ապրում Ձեր հայրենիքում:

Մյուսը գոռում է.

- Թողեք՝ վարորդը քշի:

- Վարորդը 3 կանգառ շարունակ քշելուն զուգահեռ՝ նաև հսկիչ է աշխատում, ընդ որում՝ վատ հսկիչ, քանի որ անում է դա ուղևորներին նեղություն պատճառելով, հետևի դռները չբացելով, տեսեք-տեսեք՝ հետևի սարքերը չեն աշխատում, ինքն էլ չի վարանում բղավել մարդկանց վրա, որ չպահանջեն դուռը բացել, որ գան դիմացից իջնեն ծանրաբեռնված ավտոբոսում:

Եվ այդ կինը, փաստորեն, նկատեց, որ վարորդի գործը քշելն է միայն, երբ ես սկսեցի սաստել նրան, որ դադարի մարդկանց վրա գոռալ, պահանջել վճարել, պահանջել դիմացից իջնել, երբ նման պայմաններում իրենք պիտի վճարեն քաղաքացուն՝ այդ ավտոբուսով երթևեկելու համար:

Մի աղջիկ էլ.

- Ճիշտ է անում, հնդիկները չեն վճարում:

- Իսկ ինչի՞ համար են հսկիչները, ինչու՞ է ստեղծվել այդ ապօրինի վերահսկողության հաստիքը, եթե վարորդը պիտի վերահսկի վճարումները:

- Տիկին ջան, երբեք չեմ հանդիպել այդ հսկիչներին:

- Բայց չեք վարանում պաշտպանել անհարգալից վարորդին, ծառայություն չմատուցող քաղաքապետարանին, մի բան էլ գլուխ եք գովում՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում….

Իհարկե, քաղաքացիների մեծ մասը թե՛ իրենց լռությամբ, թե՛ բողոքով, համաձայն էին ինձ հետ՝ մարդիկ երթևեկում են ավելի քան նվաստացուցիչ պայմաններում:

Ինչևէ, անկախ այն բանից, թե քաղաքացիներից քանիսն են գիտակցում սա, քանիսը՝ ոչ, քաղաքային իշխանությունը չի ազատվում պատասխանատվությունից. հանրային տրանսպորտը նույնքան կոլապսի է ենթարկված, որքան և ցանկացած ոլորտ քաղաքում: Պատասխանատու օղակները միայն սեփական գրպաններն են լցնում և, բառիս ուղիղ իմաստով, թքած ունեն քաղաքացիներին պատճառվող նեղության և անհանգստության վրա, անում են սա բացահայտ ցինիզմով և լկտիաբար:

Հ.Գ. Բայց մենք չենք մոռացել, թե օրվա իշխանությունը որքան քաղաքական դիվիդենտ հավաքեց «նվաստացման գազելների» վրա, ճոռոմ-ճոռոմ ամպագոռգոռ խոստումներ տվեց: 8 տարի է անցել, հանրային տրանսպորտի և, առհասարակ, քաղաքային երթևեկության վիճակը շատ ավելի վատ է, քան նախորդ իշխանության ժամանակ:

Հ.Գ. 1. Եվրոպա են գնում քպ-ականները: Երկիրը բրթել են 90-ականներ, դեռ ավելի վատ տնտեսաքաղաքական շարվածքով, բայց արի ու տես, որ սրտները Եվրոպա է ուզում: Եվրոպան առաջին հերթին հանրային կյանքի որակյալ կառավարում է, Եվրոպայում քպ-ական իշխանավորներից ցանկացածը մեկ շաբաթ չէր մնա իր պաշտոնին: Եվրոպայում հանրային տրանսպորտով երթևեկելը հաճախ ավելի հաճելի է, քան՝ սեփական մեքենայով: Եվրոպայում քպ-ականների վարքագծով մարդիկ երրորդ-չորրորդ սորտ են դիտարկվում: Էնպես որ, մի շտապեք, այս տեմպերով և այս որակներով դուք գնում եք դեպի ԽՍՀՄ վաղ բոլշևիզմ, ոչ թե ԵՄ:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 202

Մեկնաբանություններ